Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Վաշինգտոնը ոչ մի առանձին սցենար չունի Ղարաբաղի համար». «168 ժամ»

Հուլիս 13,2019 11:21

«168 Ժամի» հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Վաշինգտոնում որևէ սեպարատ ծրագիր չի մշակվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, ավելին, Վաշինգտոնը շարունակում է իր աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Նրա համոզմամբ՝ ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չէ այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են։ «Վաշինգտոնը ոչ մի առանձին սցենար չունի Ղարաբաղի համար, և նման սցենարի առկայություն կարծես թե գոյություն չունի»,- ասաց Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանը պարզաբանեց, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության արժանացած այս երկու բանաձևերը որևէ առնչություն չունեն ոչ ՀՀ արտաքին քաղաքականության, ոչ էլ դիվանագիտական ջանքերի հետ։ Նրա վստահեցմամբ, դրանք բացառապես մեր լոբբիստների աշխատանքի արդյունքն են, և այդ աշխատանքը շարունակական բնույթ է կրում թե այս Կոնգրեսում, և թե նախորդ Կոնգրեսում։ «Մեծ հաշվով, Ջուդի Չուի նախաձեռնությունն ի լրումն է այն նախաձեռնության, որը նախկին Կոնգրեսը՝ ի դեմս Ինգըլի և Ռոյսի, ուներ»,- ասաց Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանն ասաց, որ Ջուդի Չուի բանաձևը որևէ պրակտիկ ազդեցություն բանակցային գործընթացի վրա ունենալ չի կարող, սա կարող է պարզապես ազդեցություն ունենալ ԱՄՆ քաղաքականության վրա, որպեսզի ԱՄՆ-ը ավելի ակտիվ աշխատի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ «Այլ պրակտիկ նշանակություն այս բանաձևն ունենալ չի կարող»,- ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է Բրեդ Շերմանի նախաձեռնությանը, ապա, նրա պարզաբանմամբ, հաջորդ տարվա համար նախատեսվում է , որ ԱՄՆ-ը չի կարող վաճառել Ադրբեջանին այնպիսի սպառազինություն, որով կարելի է խոցել քաղաքացիական ինքնաթիռներ։ «Միևնույն ժամանակ՝ Շերմանը նույն փաստաթղթում մեկ այլ նախաձեռնություն է սահմանել, որով պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, և այդ պատժամիջոցները վերաբերում են ռուսական պետական ձեռնարկություններում ամերիկյան հնարավոր ներդրումներին։ Կոնգրեսականների նախաձեռնությունները բացառապես հայ համայնքինն են»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

Հոդվածն ամբողջությամբ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031