Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանը չի ներկայացրել որեւէ ապացույց, որ հայտարարությունները Արթուր Վանեցյանն է կատարել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2019 11:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:

Դատական տեղեկատվական համակարգում դատարանի վճիռը հրապարակվել է ամբողջությամբ:

Սեդրակ Քոչարյանը, դատի էր տվել Վանեցյանին՝ պնդելով, որ նա հայտնի գաղտնալսումներից հետո Հատուկ քննչական ծառայության պետի հետ հրավիրված ասուլիսի ընթացքում զրպարտել է իրեն ու ասել, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ փաստել է, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը չի ներկայացրել որեւէ ապացույց՝ պատասխանող Արթուր Վանեցյանի մասնակցությամբ 11.09.2018 թվականին մամուլի ասուլիսի տեղի ունեցած լինելու, դրա ընթացքում հայցվորի կողմից վկայակոչված հայտարարությունները պատասխանող Արթուր Վանեցյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031