Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն՝ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները. «Ժամանակ»

Հուլիս 13,2019 10:50

Մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության տեսանկյունից սա, դեռևս, կատարվող քայլերի շրջանակ չէ, գուցե հեռու է դրանից, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է չափվի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջո, այդ տեսանկյունից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ և ինքն իրեն օժտել է միջազգային գերակա խաղի բազմաստիճան ֆունկցիոնալությամբ:

Այդպիսով, ամերիկյան քաղաքականությունը երկու ուժեղ քաղաքական ազդակ է հղում ռեգիոն, ընդ որում՝ դրա լայն իմաստով, այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական: Ի վերջո, ամերիկյան ազդակն ուղղված է նաև Իրանին՝ առ այն, որ Նահանգները օրակարգային է տեսնում ստատուս-քվոյի պահպանումը: Իսկ այդ իմաստով Նահանգների և Իրանի շահերը փաստացի համընկնում են, որովհետև ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն ու հայկական վերահսկողությունը նաև Իրանի առաջնահերթությունն է, և Թեհրանը մի քանի անգամ և պարբերաբար է ակնարկել այդ մասին: Այդպիսով, հայկական օրակարգի շրջանակում Նահանգների Կոնգրեսը փաստացի երկու նուրբ ազդակ է հղում Թեհրանին, ներկայիս լարվածության պայմաններում, ինչը, անկասկած, հատկանշական է հայաստանյան դիրքերի տեսանկյունից։

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031