Այսօր ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առիթով, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում տոնակատարություն էին կազմակերպել, նաեւ հյուրերի ընդունեցին: Հյուրերն էին՝ ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը, առողջապահության եւ կրթության նախարարներ, ԵՊԲՀ նախկին եւ ներկա աշխատակիցներ, անվանի բժիշկներ եւ այլք: ԵՊԲՀ-ում այսօր նաեւ շրջանավարտներին էին ճանապարհում: 930 շրջանավարտներից 61-ը`ԲՈՒՀ-ն ավարտեցին բարձր առաջադիմությամբ:
Տոնի առիթով պարգեւատրումներ էլ եղան. ՀՀ պաշտպանության նախարարը ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի տարբեր ներկայացուցիչների պարգեւատրեց պատվոգրերով, ոսկեպատ հուշամեդալներով: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին էլ`հուշանվեր դաշույնով: Ինքն էլ պարգեւ ստացավ` ԵՊԲՀ գիտխորհրդի որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգեւատրվեց ԵՊԲՀ առաջին աստիճանի շքանշանով: Նույն որոշմամբ, նույն պարգեւը տրվեց նաեւ «Հայրենիքի պաշտպանի» տնօրենին:
Մխիթար Հերացու անվան ոսկեպատ մեդալներ ստացան նաեւ ԲՈՒՀ-ի շրջանավարտ եւ արցախյան ազատամարտի մասնակից հինգ բժիշկներ:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյան իր շնորհավորանքի խոսքում ասաց, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի ամենահաջողված ԲՈՒՀ-ն է, որը արտացոլում է մեր ապագա կրթական համակարգի մոդելը: Նա նկատի ունի այն, որ ԵՊԲՀ-ն միջազգային մակարդակի կրթություն է ապահովում:
Վարչապետի մաղթանքները`ԵՊԲՀ շրջանավարտներն, ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին եւ ԵՊԲՀ օտարերկրյա շրջանավարտներին`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթէ ՛՛պարգեւաբաշխութիւններու՛՛ ծաւալը այս թափով շարունակուի ,կամաց-կամաց պարգեւ չստացողները աւելի պիտի փնտռուին քան ստացողները … ? Բախտաւոր ենք որ մեր Հայրենիքը իր պղինձի հարուստ հանքերով կրնայ գոհացնել
մետալի արժանի բոլոր ներկայ և գալիք թեկնածուները ;
ԵՊԲՀ
Շնորհակալություն, ուղղել ենք