Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել նախագահ Մակրիին, խնդրել իր զորակցության խոսքերը փոխանցել հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ