Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները:
«Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը», – նշում է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:
Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները:
«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:
Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաև համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/336583960576778/?__xts__[0]=68.ARDGSjdNTsxiEWpmeIPsD5P_LXdlfu8KsWTSiAuLci7k_J3L_3E1EIDzW0iAqt4cuncX-vDCndPe2szQgjZ0ELrHYlQnnChPe8n97VSTBsv4c6u5J7UbdSlnZNi0mvFusVuRpbtQQtUBEJuGjr2kAgrbry2kZ2HCUHhjgFWF-XjZpcOCfq3BI0Nybe1OHvxw-NoYVBwtdTyYhZtTFMB51LpnIha5DXAw6lbzgKEkjKobWmVwbJTNn9ZYqDsX96r3hIduiG2SBDO21O9I5KJcC0dmU1rhVqC-eiXHb3ep12N1keS-P6MLC-QCl37J1lyEKESkV33nAu6VeebTwRZ5tsvjSU1b6wwmINbS&__tn__=-R
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն