Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Հիմա ընկերս՝ Վանի քաղաքապետը բանտում է, նրա հետ պայմանավորվածություն ունեինք մշակույթի տուն կառուցել»

Հուլիս 12,2019 17:02

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը նշեց, որ ադրբեջանցիները Արևմտյան Հայաստան՝ իրենց կատարած այցելության հետ կապված «վայնասուն են» բարձրացրել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արագած Ախոյանը նշեց, որ այս տարի Վանում, Դիարբեքիրում, Կարսում և Իգդիրում ընտրվել են նոր քուրդ քաղաքապետեր, որոնք շատ բան իրենց մասին գիտեին. արդեն նախորդ իշխանությունները նրանց փոխանցել էին:

Խոսելով ընդհանուր տրամադրությունների մասին՝ Արագած Ախոյանն ասաց, որ բավականին ջերմ ընդունելության են արժանացել, բայց միևնույն ժամանակ նշեց. «Այնտեղ բավականին լարվածություն կար ազգայնամոլների և այն ժողովրդի միջև, որոնք թեկուզ տուրիստական կարգավիճակով այցելում են այդտեղ: Տեղ-տեղ հայկական դրոշներ են բարձրացնում, և փաստորեն ադրբեջանցիները բավականին լուրջ վայնասուն են բարձրացրել և գտնվում էին որոշակի ազդեցության տակ՝ ի տարբերություն նախորդ տարիների մեր այցելության»:

Արագած Ախոյանը տեղեկացրեց՝ Վանում այցելել են Վանի քաղաքապետին. «Նա շատ ջերմ ընդունեց: Էլի խոսեցինք մեր ծրագրերի մասին, որոնք նախկին քաղաքապետի հետ ունեինք: Հիմա ընկերս՝ Վանի քաղաքապետը բանտում է, նրա հետ պայմանավորվածություն ունեինք մշակույթի տուն կառուցել, կենտրոնի կառուցման խոսակցությունը թարմացրինք»:

Արագած Ախոյանը վստահեցրեց՝ այս տարվա այցելությունը մեկ քայլ առաջ էր նախորդներից: Նրա ձևակերպմամբ՝ իրենց այցերի նպատակն է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելը, այլև հետևանքների վերացման հասնելը: Նրա կարծիքով՝ դա բազմահազար հայությանը, որոնք դավանափոխվել են, ուժ տալն է ու հայկական հարթակի ձևավորումն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031