Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում էինք` մեր գործընկերը եկավ իշխանության, այլ կլինի վերաբերմունքը, բայց գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին». Սաթիկ Սեյրանյան

Հուլիս 12,2019 16:38

«Վեթինգի, արդարադատության սպառնալիքի տակ այսօր դատարանները բավականին վախեցած են իշխանություններից և նրանք բավականին կառավարելի են: Այս առումով իշխանության ներկայացուցիչները, երբ դիմում եմ դատարան՝ ի սկզբանե շահեկան իրավիճակում են»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրատվամիջոցների նկատմամբ ներկայացված 90-ից ավելի հայցերին, այսպես ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը: Ըստ նրա, երբ մամուլը մտնում է դատական գործընթացների մեջ, ունենում է լուրջ խնդիրներ՝ ժամանակային, ֆինանսական. «Այս ամենը, իհարկե, ճնշում է մամուլի նկատմամբ: Ինչու՞ իշխանությունները որոշեցին գնալ դատական ճանապարհով. սրա լավ կողմն այն է, որ մինչև հիմա ասում էին, թե մամուլը պետք է չորով փակել, հիմա հասկանում են՝ օրենսդրությունը բավական է»:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը փաստեց՝ այնպիսի բան դեռ չի եղել, որ 90-ից ավելի հայցեր ներկայացվեն մամուլի դեմ: Սաթիկ Սեյրանյանի տվյալներով՝ դրանցից հստակ վարույթ է ընդունվել 30-ը. «Սա սպասելի էր, քանի որ այն գործողությունները, որ իշխանություն-հեղափոխությունից հետո տեղի ունեցան ՀՀ-ում և գործող իշխանությունների, հատկապես վարչապետի կողմից մամուլի նկատմամբ գրառումներ կատարվեցին, այսպես ասած սուր հայտարարություններ հնչեցին, այնուհետև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից, մինչև անգամ իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչների կողմից հրահանգներ եղան՝ սև ցուցակ գցել, փակել: Այս բոլոր կոչերը պետք է բերեին սրան: Իհարկե, բոլոր ժամանակներում իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ահա նաև Նիկոլ Փաշինյան, մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել: Մենք սպասում էինք, որ մեր գործընկերը եկավ իշխանության, այլ կլինի վերաբերմունքը: Բայց, ցավոք, գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ լռեցնելով խոսքը»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մտահոգություն հայտնեց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված են ոչ միայն բազմաթիվ տնտեսական, ֆինանսական խնդիրներ հաղթահարել, այլև շուրջ մեկ տարի դաժան հակաքարոզչություն է գնում ազատ խոսքի նկատմամբ, ինչը խրախուսվում է նաև իշխանությունների կողմից. «Միայն «Հրապարակ» օրաթերթի դեմ 8-9 դատական հայց ունենք, մի այդքան էլ դատարան դիմելու սպառնալիքներ ունենք: Իշխանությունը չի սանձել այս նկտրումները, որոշ մարդկանց չի հասկացրել, որ երկիրը չի կարող գոյատևել առանց ազատ խոսքի: Պատգամավորների գործերը կայծակնային արագությամբ վարույթ են ընդունվում, և այդքան էլ այնպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն, որ դատական համակարգն իշխանության դիկտատի ճնշումների տակ չէ: Վախենամ, որ մենք որքան էլ հմուտ ենք, փորձ ունենք դատական գործընթացների դեմ պայքարում,այս դիկտատի պայմաններում դժվար է լինելու հաղթել իշխանական հայցվորներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031