Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե յուրաքանչյուր ստանդարտի խստացումը դառնա սոցիալական խնդիր`արդյունքի չենք հասնի». Մհեր Գրիգորյանը`ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման մասին

Հուլիս 12,2019 16:30

«ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին նախ եւ առաջ հասարակությունը պետք է պատրաստ լինի, տեխնիկական ստանդարտների խստացումը մարդկանց պետք է բացատրենք, թե ինչի համար են»,- այսօր խորհրդարանում ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում`ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նաեւ օրինակ բերեց. «Այն ավտոպարկը որն ունենք այսօր, դրանով անհնար է եվրոպական ստանդարտների համապատասխանեցնել, բայց եթե ստանձնել ենք`պետք է անենք: Եթե յուրաքանչյուր ստանդարտի խստացումը դառնա սոցիալական խնդիր`արդյունքի չենք հասնի»:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկման ռիսկերի մասին հարցին էլ փոխվարչապետը պատասխանեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ճանապարհային քարտեզից չշեղվենք: Ամենաժամանակատարը էներգետիկ համակարգի եւ տրանսպորտաճանապարհային համակարգերի փոփոխություններն են: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, դատական համակարգի փոփոխություններն, ըստ Մհեր Գրիգորյանի, այսօր արդեն իսկ օրակարգում են:

Այլ մանրամասները`տեսանյութում

Համաձայնագրով նախատեսված է նաեւ ԶԼՄ-ների դաշտը կարգավորող օրենսդրական փաթեթի ընդունում`մինչեւ 2020 թվականը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատեց, որ արդեն որոշակի գործընթաց կա այդ ուղղությամբ, ինչպե՞ս պետք է աշխատանքները սինխրոնիզացվեն:

Փոխվարչապետի պատասխանները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031