Հուլիսի 9-ին Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց մի շարք կարևոր նշանակումների մասին, որոնցից մի քանիսը վերաբերում են Արևելյան հարևանությանը, այդ թվում՝ Հայաստանին:
Անդրեա Վիկտորինն առաջադրվել է որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածու: Նա ներկայումս զբաղեցնում է Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը:
Հիշեցնենք՝ Անդրեա Վիկտորինը 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
EU NEIGHBOURS east