Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը` վիզաների ազատականացման մասին

Հուլիս 12,2019 16:06

«Եթե մենք սկսենք փորձ անել այս ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ֆորմալ իրականացման ուղի ընտրել, դա փակուղի կլինի, որովհետեւ գլոբալ իմաստով ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ունի հետեւյալ տրամաբանությունը. եթե մենք ուզում ենք ունենալ վիզաների ազատականացում, նշանակում է, որ մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին, հակառակ դեպքում՝ վիզաների ազատականացման գաղափարն ինքն իր իմաստը կկորցնի»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում`ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն` անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին:

Կյանքի որակի ասիմետրիայի պարագայում, ըստ փոխվարչապետի, վիզաների ազատականացումը կբերի միգրացիայի. «Ինձ թվում է՝ բոլորիս ցանկությունն է, որպեսզի ստանդարտները սիմետրիկ լինեն, որպեսզի մեծ տարբերություն չլինի կյանքի որակի հետ կապված»:

Իսկ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզն, ինչպես հայտնի է, արդեն հաստատված է`վարչապետի որոշման ձեւով: Փոխվարչապետը նկատեց` այս փուլում ճանապարհային քարտեզով ամփոփեցինք այն միջոցառումները, որոնք ուժի մեջ են մտել`մոտ 200 միջոցառում: 14 երկիր վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. այն 70 տոկոսով վավերացված է: Հիմա իրավական գործընթացին պետք է անցնենք, ապա հաջորդ փուլում` երկրորդ ճանապարհային քարտեզին կանցնենք`առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն ոլորտներում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց`ո՞վ եւ ինչպե՞ս է ֆինանսավորելու համաձայնագրի 70 տոկոսի կիրարկումը:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց` ֆինանսավորումը լինելու է բազմաղբյուր`պետբյուջե, դոնորների հատկացումներ, արտաքին վարկային միջոցներ, ԵՄ-ի հատկացումներ:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը խնդրեց տոկոսային հարաբերակցությամբ ասել ֆինանսական բեռի բաշխումը:

Փոխվարչապետն ասաց, որ ավելի խորը ֆինանսական վերլուծություն չկա այս պահին: Հաշվարկների կանցնեն ճանապարհային քարտեզի երկրորդ փուլի ավարտից հետո: «Պետք է ձգտենք, որ բարեփոխումները կատարվեն անհատույց միջոցներով, այսօր շատ մեծ պատրաստակամություն կա»,- ասաց նա`հավելելով, որ հիմնական ծախսատար կլինեն սեկտորալ հարցերի շրջանակում. դատաիրավական, մարդու իրավունքների, ընտրական եւ համանման բարեփոխումներն ինտելեկտուալ են եւ մեծ ֆինանսական ռեսուրս չեն պահանջի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031