Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ՋԷԿ-ի շահագործմամբ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Հուլիս 12,2019 14:51

Երեւանի ՋԷԿ-ի հարեւանությամբ կառուցվում է նոր 250 մվտ հզորությամբ էլեկտրակայանը: Շինարարական աշխատանքների մեկնարկին այսօր ծանոթացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա էին կառավարության անդամներ եւ «Ռենկո» ընկերության պաշտոնյաները:

Վարչապետը ՋԷԿ-ը կառուցող «Ռենկո» ընկերության ղեկավարներից հետաքրքրվեց՝ որքան է կազմելու բանվորի աշխատավարձը, ի պատասխան նշվեց՝ մոտ 600 դոլար:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին ասաց, որ նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո»-ի ամենամեծ եւ ռազմավարական նախագիծն է Հայաստանում:

Նա ասաց, որ առաջին աշխատանքներն այս նախագծի իրականացման ուղղությամբ սկսել են դեռեւս 2016-ին. «Արդյունքում մենք արդեն կանգնած ենք այստեղ, որպեսզի նշենք ծրագրի բացումը։ Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ եւ ասեմ, որ մեր ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1999 թվականին։ Սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում, չնայած, որ մենք 20 տարի է, որ մեր գործունեությունը ծավալում ենք Հայաստանում, բայց սա վերջինը չի լինելու: Մենք նախատեսում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում։ Մենք սկսեցինք մի ստարտափով, դրանից հետո արդեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերությունը ինչպիսին «Սիմենս»-ն է, ինչպես նաեւ միջազգային կառույցի՝ Համաշխարհային բանկին ներգրավեցինք այս ծրագրում: Մենք հպարտ ենք, որ այս նախագծում ներգրավված են նման հեղինակություն ունեցող միջազգային կառույցներ։ Մեր աշխատանքը շատ սահուն է ընթանում Հայաստանում ինչպես միշտ է սահուն ընթացել, իհարկե բարելավումների տեղ կա, բայց մեր գործունեությունը Հայաստանում հաստատությունների և մնացյալի հետ միշտ սահուն է ընթացել։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ նոր ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կլինի ամենացածրը ՀՀ-ում գործող այլ ՋԷԿ-ի համեմատ. «Այս կայանն ունենալու է 53% օգտակար գործողության գործակից, նրանից հետո ամենաարդյունավետ կայանը Երեւանի ՋԵԿ-ի 1-ին էներգաբլոկն է, որի արդյունավետությունը 49% է»:

Փոխնախարարի խոսքերով՝ այս կայանի գոյությունը մեկ աստիճանով կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը եւ արտահանման մեծ հնարավորությունը. «Մենք այսօր կառուցում ենք միջսահմանային գծեր հարեւան երկրների հետ, հետագայում փոխհոսքեր եւ արտահանումներ իրականացնելու համար»: Ըստ Վարդանյանի, կայանի շահագործմամբ հնարավորություն կլինի ավելի մրցունակ արտադրանք ունենալ, եւ արտահանման ծավալներն ավելացնել:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Էներգետիկայի նախկին նախարար, այժմ՝ ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր ՋԷԿ-ը, ի տարբերություն մյուսների, 4 դրամով ավելի էժան արտադրանք է տալու, այս գինն են որոշել բանակցություններում եւ ապա ստորագրել պայմանագիրը: Սա հնարավորություն կտա 1-1.2 դրամով էժան էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին:

Բաղրամյանն ասաց, որ նոր ՋԷԿ-ը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, այն բավականին հին է, 1-2 տարվա ռեսուրս է մնացել, հենց շահագործվի այս նոր ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը շահագործումից դուրս է գալու:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031