Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։
Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։
«40 օր է անցել Արփինեի դեմ ատելության հողի վրա իրականացված հարձակումից։ Չնայած մեր կողմից պատկան մարմիններին արված կոչերին և նախաձեռնություններին, հանցագործները չեն կալանավորվել։ Հասարակությունը չցուցաբերեց անհրաժեշտ զգայունություն։ Ամոթ եմ ապրում Թումանյանների ընտանիքին «մի գնացեք» ասել չկարողանալու համար։ Այժմ ատելությունը նորից հաղթեց»։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան:
Կարդացեք նաև
Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։