«Առաջիկայում լուրջ իրադարձություններ են սպասվում: Արցախը երբեք այսքան բզկտված չի եղել, ինչպես այսօր: Վտանգավորն այն է, որ իշխանության կողմից վարկաբեկված գեներալիտետի անդամները տարբեր ճամբարներում են հայտնվել, ինչը լի է վտանգավոր բաներով»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե գեներալիտետի ճամբարների բաժանումը չկասեցվի, վտանգավոր իրադրություններ կարող են լինել. «Իշխանությունը չի փորձում է համաձայնության մթնոլորտ ձեւավորել, այլ ավելի է նպաստում հակադրության աճին: Սա ասում եմ՝ որոշակի տեղեկատվություն ունենալով իրավիճակից»:
https://www.facebook.com/aravot.am/videos/408849176392604/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ