«ՀՀ-ի ներսում դավադրություն է կազմակերպվում՝ քաղաքացիների եւ իշխող ուժի, նրա համակիրների կողմից: Իշխանության գերնպատակն իշխանություն պահելն է: Դրա միակ միջոցն այսօր ատելությունն է, չարությունը՝ քաղաքական դալտոնիզմով ազգը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա բնորոշմամբ՝ դավադրություններ կազմակերպողներն այսօր լուրջ դեր ունեն քաղաքական դաշտում:
«Անուններ տալ չեմ սիրում, բայց տամ: Մի սիմվոլ կա, որը դատաիրավական դավադրություններ կազմակերպելու լավագույն մասնագետներից է եւ պետության ողնաշարը սղոցողներից՝ Գագիկ Ջհանգիրյանը(նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ): 1996թ.-ին դավադրության կատարողը Ջհանգիրյանն էր, իսկ կնքահայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պետության զարգացումն այդ ժամանակ ընդհատվեց, եւ այսօր այդ մարդը, որը պետք է բանտում լիներ՝ պետական հեղաշրջման եւ դավաճանության համար, գնահատականի չարժանացավ: Նա այսօր քաղաքական բարոյականության մասին է քարոզում եթերից: Դատաիրավական համակարգի դավադրությունն իր նախաձեռնությամբ է կազմակերպվել: Վերջերս նա ասաց, որ ՍԴ անդամներն այսօր իրավունք չունեն որեւէ որոշում ընդունել: Նա դա հաստատեց Վահե Գրիգորյանի միջոցով, որն ընդամենն ասաց՝ դուք ՍԴ անդամներ եք, այլ ոչ դատավորներ»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/408849176392604/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ