Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է 3.455.000 դրամ

Հուլիս 12,2019 12:52

ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները:

Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան է ձևակերպել երկու քաղաքացուհիների, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել:

Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ հաշվարկվել և նրանց անվամբ դուրս է գրվել 3.455.000 դրամ աշխատավարձ, և գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031