Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեխնածին «կոլապսի» հետեւում կա մարդկային գործոն, որն է ի վերջո այս ամենի պատասխանատուն. «Ազգ»

Հուլիս 12,2019 12:43
energia

Հայաստանում հուլիսի 11-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումները հանգեցրին էլեկտրականության մատակարարման դադարեցման ՀՀ բոլոր մարզերում ու Երեւանում: Դրա պատճառները դեռ վերջնական հայտնի չեն, սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ խնդիրը տեխնածին է ու որ այդպիսի խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջանում են տարբեր պետություններում:

Սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեխնածին «կոլապսի» հետեւում կա մարդկային գործոն, որն է ի վերջո այս ամենի պատասխանատուն, քանի որ այդ համակարգի կառավարման պատասխանատուն եւս մարդն է: Տեղի ունեցած էներգետիկ համակարգի հաճախականության տատանումը, ըստ որոշ վերլուծությունների, արդյունք է հարեւան Իրանում տեղի ունեցած խնդիրների:

Բացառված չէ նաեւ, որ սա հետեւանք է ամառվա այս շոգ սեզոնին էլեկտրաէներգիայի ծախսի կտրուկ ավելացմանը, իսկ քանի որ հունիսի 1-ից համակարգից ժամանակավորապես դուրս է բերվել ատոմակայանըՙ ՀԱԷԿ-ը, ապա Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը չեն կարողացել բավարարել էլեկտրաէներգիայի պահանջի կտրուկ աճը եւ տեղի են ունեցել տատանումներ: Ինչպես հայտնի է, իրավիճակը փրկել են հիդրոկայանները, որոնք կարողացել են մասամբ փոխարինել ՋԷԿ-երին:

Օգնության են հասել նաեւ հարեւաններըՙ Իրանը եւ Վրաստանը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարել ՀՀ-ին ճգնաժամային այս իրավիճակում: Սակայն, սրանք միայն ժամանակավոր լուծումներ են, պարզ է, որ բացառել նման իրավիճակի կրկնությունՙ ոչ մեկը չի կարող, առավել եւս կանխագուշակել, թե այն ինչ մասշտաբի կլինի ու ինչ վնասներ կհասցնի երկրի էներգետիկ համակարգին:

Մի եզրակացության, այնուամենայնիվ, կարող ենք գալ. ստեղծված իրավիճակը արդյունք է համակարգի վատ կառավարման, ինչը իր հերթին հետեւանք է երկրում տեղի ունեցած կառավարական «բարեփոխումների»: Հիշեցնենք, որ այսպես կոչված բարեփոխումների արդյունքում փաստորեն լուծարվեց Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունը:

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031