Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլյան կոնվենցիան ստիպելու է հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել 3-րդ սեռի գոյությունը». Արա Հակոբյան

Հուլիս 12,2019 12:27

«Ստամբուլյան կոնվենցիան ականներ ունի, որոնք պարունակում են ազգային արժեքների ճնշման հնարավորություն»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետությունների մի մասը ստորագրել եւ վավերացրել է կոնվենցիան, իսկ 11 երկրներ՝ այդ թվում ՀՀ-ն, ստորագրել, բայց չեն վավերացվել, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ ոչ ստորագրել են, ոչ վավերացրել:

«Կոնվենցիայի տողատակում ռիսկեր կան: Եթե հանկարծ ԱԺ-ն վավերացնի կոնվենցիան, եւ դրա դրույթները դառնան կատարման ենթակա, սկիզբ կդրվի նոր իրողության, որում առկա են լինելու բավարար իրավական հիմքեր, որպեսզի փորձ արվի ստիպել հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել երրորդ սեռի գոյությունը, ընտանիքում՝  նույնասեռականությունը»:

Հակոբյանը շեշտեց, որ Բուլղարիան, օրինակ, հակասահմանադրական է ճանաչել կոնվենցիան՝ հիմքում վիճարկելով «գենդեր» եզրույթը. «Վավերացնելուն ընդդիմանում են Լատվիան եւ Լիտվան՝ կրկին նույն եզրույթի առնչությամբ: Երբ մեզ ասում են, թե անհանգստանալու բան չկա, մենք հասկանում ենք, որ կոնվենցիան ունի իրավական արժեք. այնպես որ, եկեք հաշվի առնենք վտանգներն ու ռիսկերը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/422373998491520/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Levon says:

    Մեզ որպես ազգ կապում է հայոց լեզուն ու հայկական մշակույթը: Խնդրում եմ մի խառնեք տարբեր սոցիալական խմբերի սովորությունները որոնք նմանատիպ են ողջ աշխարհում, ազգային ավանդույթների հետ: Սովորությունները պետք է ժամանակ առ ժամանակ փոխել այո: Մեզ պետք է տնտեսական աճ, բարգավաճում ու բարեկեցություն, մեզ պետք է զարգացնել և տարածել հայոց լեզուն ու մշակույթը արվեստի միջոցով: Հայերենի հանդեպ հարգանք է պետք ունենալ, մեր գրականության հանդեպ հարգանք է պետք ունենալ, երաժշտության և այլն, այլ ոչ թե ուշադրություն դարձնենք թե որ աղջիկն է կույս որը ոչ և որ աղջիկն է ամոթխած և որը ոչ: Կամ ով է նույնասեռական և ով ոչ: Պետք է նայել թե ով ինչ ներդրում կարող է ունենալ պետության, մշակույթի, կրթության, բանակի զարգացման գործընթացում

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031