Հուլիսի 10-ին գրել էինք, որ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քրեական հեղինակություններին բերման ենթարկելու գործընթացից եւ թե ինչ են նրանք հայտնել ՀՀ ոստիկանությաև Քրեական գլխավոր վարչությունում։ Պարզվում է՝ քրեակաև հեղինակությունները իրավապահներին հայտնել են, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին սպանելը իրենց կողմից անսպասելի է եղել, իրենք ամեն ինչ կարող էին պատկերացնել, բայց չէին կարող սպասել նման բան, որ Անդիկին կխփեին։ Ուստի շատերն իրավապահներին հայտնել են, որ այս դեպքը բացահայտելը իրենց համար եւս հույժ կարեւոր է։
Լուրերի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են, թե ինչ վարկած ունեն նրանք կատարվածի մասով
ինչին ի պատասխան՝ քրեական հեղինակություններն իրավապահներին հայտնել են, որ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին։ Բանն այն է, որ վերջին շրջանում Անդիկն առանձնապես լարված հարաբերություններ չի ունեցել որեւէ խմբի, խմբավորման կամ քրեական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ։ Դրա համար էլ շատ քրեական տարրեր ոստիկաններին ասել են, որ հնարավոր է՝ պատճառները տարիների պատմություն ունենան եւ, օրինակ, 10-15 տարի առաջվա հարցերը այսօրվա սպանության դրդած լինեն՝ վրեժխնդրության, հիշաչարության եւ այլ դրսեւորումներով։
Կարդացեք նաև
Քրեակաև աշխարհի շատ ներկայացուցիչներ իրավապահներին պատմել են Անդրանիկ Հարությունյանի մարդկային հատկանիշների մասին՝ նշելով որ նա հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր եւ կոնֆլիկտ չսիրող անձ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ բավականին ուշագրավ զրույցներ են նաեւ եղել իրավապահների հետ։ Մասնավորապես, մի քանիսը ՀՀ ոստիկաններին ասել են, որ միգուցե սպանությունը բացահայտվել է, բայց այն թաքցնում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի հետ, եւ ընդգծել են, որ իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որ պարզվի, թե ով է սպանության պատվիրատուն։
Ի դեպ, վերջիններս իրավապահներին հայտնել են, որ կասկածներ ունեն, թե Անդրանիկ Հարությունյանին սպանողը Հայաստանից չի եղել, օտարազգի է եղել, բայց դա չի նշանակում, որ պատվիրատուն եւս չի կարող Հայաստանից լինել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում