Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական բնակչության նվազման խնդիր ունենք. «Փաստ»

Հուլիս 12,2019 12:32

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն օրերս հրապարակել է կանխատեսում, որի համաձայն Հայաստանի բնակչությունն առաջիկա 6 տարվա ընթացքում կավելանա 15 հազարով, բայց մինչև 2050 թվականը կպակասի 150 հազարով: Կանխատեսումների հիմնական պատճառներն են ծնելիության ցածր գործակիցն ու արտագաղթը։

Պատմական գիտությունների թեկնածու, միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ իր կարծիքով, բնակչության թվի նվազմանը նպաստող առաջին գործոնը միգրացիոն տեղաշարժերն են: «Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում դառնալու ենք ԵՄ ասոցացման անդամ, այսինքն՝ եթե այդ սցենարը ստացվի, ապա կդյուրացվի նաև միգրացիայի խնդիրը, և բնակչությունը հանգիստ կարող է դուրս գալ երկրից, ինչն էլ հնարավորություն կտա, որ անվերադարձ միգրացիան որոշակի քանակով ավելանա: Երկրորդ գործոնը ժողովրդագրական վարքագծի արժեքային համակարգի փոփոխությունն է: Այսօր մեր ընտանիքների միջին թվաքանակի կրճատման խնդիր ունենք: Եթե նախկինում գյուղական բնակչության ընտանիքների միջին թվաքանակը մեծ էր՝ ընդհուպ մինչև 6 անդամ, ապա այսօր այդ ժողովրդագրական արժեքային համակարգը որոշակիորեն փոխվում է:

Կարող ենք ասել, որ ծնելիության թվաքանակի անկումն իր հերթին կարող է պատճառ դառնալ բնակչության թվի նվազման համար», ասում է Գալստյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031