Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյան. Սա արտակարգ իրավիճակ էր, եւ մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել, բայց կարողացան արագ կարգավորել «Հրազդանի» 5-րդ բլոկի շահագործումը. «Ժողովուրդ»

Հուլիս 12,2019 12:12

Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությունում արտաոոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ էներգետիկ համակարգի վթարի պատճառով հանրապետությունով մեկ եղել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ։ Անջատված էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (ՋԷԿ) եւ Հրազդանի 5-րդ բլոկը։

Մինչեւ այժմ բոլորի համար անհայտ է մնում, թե արդյոք վերջնական լուծում է տրվել հարցին, արդյոք նման տատանումներ չեն լինելու, ով է փոխհատուցելու այն քաղաքացիների ու ընկերությունների տեխնիկաների համար, որոնք էլեկտրաէներգիայի խաթարման պատճառով մեծ վնաս են կրել։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ՝ պարզելու համար՝ որքանով էին իրենք պատրաստ նման խափանման ժամանակ օգնության հասնել։

Տիկին Նահապետյան, նախօրեին Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե, խուճապային իրավիճակ էր. անջատվել էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը եւ «Հրազդանի» 5– րդ բլոկը։ Արդյոք ՀԷԿերը կկարողանայի՞ն այդ իրավիճակում ինչոր դերակատարում ունենալ՝ օգնելով ապահովել էներգիայով։

–Հիմա Հայաստանում իրականացվում է ոռոգում, այժմ աշխատում են ոռոգման սեզոնի ՀԷԿ-երը, իսկ ազատ գետերի վրայի ՀԷԿ-երը կանգնած են։ Ընդհանրապես, ՀՀ-ի հիդրոէլեկտրակայանները աշխատում են ըստ սեզոնի, այսինքն՝ երբ որ ՀՀ-ում սկսվում է ոռոգման սեզոնը, միանում են այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են այդ սեզոնին ջրամբարների տակ, որի միջոցով իրականացվում է ոռոգումը։ Իսկ երբ մեզ մոտ վերջանում են ոռոգման աշխատանքները, արդեն սկսում են աշխատել այն ՀԷԿ-երը, որոնք որ աշխատում են ազատ հոսքի վրա, այսինքն՝ գետերի վրա. ոռոգման վրա աշխատող ՀԷԿ-երի քանակությունը քիչ է։

Մենք այդ իրավիճակում կարող էինք ոռոգման քանակը մի քիչ դադարեցնել ու մի քանի օրով մտցնեինք այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են ազատ հոսքերով։ Սա արտակարգ իրավիճակ էր, եւ մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել, բայց կարողացան արագ կարգավորել «Հրազդանի» 5-րդ բլոկի շահագործումը։

Եթե սա երկար տեւեր, կարծում եմ՝ այն ՀԷԿ-երը որոնք որ աշխատում են ոչ ոռոգման սեզոնին, մենք կկարողանայինք բալանսը բերել հասցնել սպառման տոկոսին։

Մենք կաշխատեցինք միասին, բայց քանի որ ոռոգումը եւս մեծ դեր ունի Հայաստանի գյուղատնտեսության համար, այն երկար չէր կարող տեւել, մենք այդ առումով եւս կորցնելու բան ունենք։

Այսինքն՝ մեր օգնությունը կլիներ ժամանակավոր, մինչեւ հարցին լուծում կտրվեր։ Ու շատ լավ էր, որ այդ կարգավորումները եղան շատ արագ։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031