Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ իշխանություններին «հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ»

Հուլիս 12,2019 11:55

Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։

Այս առթիվ Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել և շնորհավորել ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչև տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլև առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:

Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին ևս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով»,- նշել է Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաև, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվռտուքներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:

«Եթե այս գիտակցումով ապրենք և արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,- գրել է Հարությունյանը:

 «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031