Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի մի մասը գլխին առաստաղ չունի, փողոցում է հայտնվել, դու ասում ես, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանա, որ կոռուպցիան վերանա. «Հրապարակ»

Հուլիս 12,2019 11:32

«Ժողովուրդը շատ ծանր վիճակում է, զգալի մասը հազիվ է գոյատեւում, իսկ դուք խոսում եք ձեր աշխատավարձերի բարձրացման եւ պարգեւավճարների մասին։

Պարոն վարչապետ, «հեղափոխություն» արվեց, որ նորից հի՞նը կրկնեք։ Երթ ժողովրդի մի մասը գլխին առաստաղ չունի, փողոցում է հայտնվել, դու ասում ես, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանա, որ կոռուպցիան վերանա։ Չեմ կարծում, թե չգիտես այն ասացվածքը, թե ախորժակն ուտելիս է բացվում։ Ինչքան շատ լինի, այնքան քիչ կթվա, դու չես կարող այդ եղանակով կոռուպցիա վերացնել, քանզի այդ մարդկանց աչքը ծակ է՝ ախորժակն անսահման։

Այ իմ խաբված ժողովուրդ, դուք չէի՞ք տեսնում, թե կադրային ինչպիսի քաղաքականություն է վարվում, իր շրջապատում ինչքան թույլ, անգետ մարդ կա, բոլորին նշանակեց պաշտոնի, որ ենթարկվեն իրեն, ասի նստեք՝ նստեն, ասի կանգնեք՝ կանգնեն։ Թքած ունեն հասարակ մահկանացուների վրա, ոչ մի տնտեսական առաջխաղացում չի լինելու, կարեւորն այն է, որ իրենք.երկրագնդով մեկ պտտվեն, ուտեն-խմեն, ջան ասեն– ջան լսեն։

Նիկո՛լ, ուղղություն ես տալիս, որ մարդիկ իրենք գործ գտնեն, աղքատությունն ուղեղներից հանեն, ասենք՝ լեզվաբանը, պատմաբանը, ֆիզիկոսը եւ այլն, տարբեր մասնագիտություններ ունեցողները կարո՞ղ են բիզնես անել, քո ասելով՝ ամբողջ հայ ազգը պետք է բիզնեսմեն լինի:

Լ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031