Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. Կան պաշտոնյաներ, որոնց համար անհրաժեշտություն է ծառայողական մեքենան աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու առումով. «Իրատես»

Հուլիս 12,2019 11:12

Կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո ենթադրվող կրճատումների, Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի, ծառայողական ավտոմեքենաների «կրճատման» ու հարակից այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ հետ:

-Հայաստանյան գրեթե բոլոր կառավարություններն էլ խոսել են «սինգապուրյան հրաշքի» մասին, ինչի մասն է կազմում, օրինակ, պետական ծառայողական մեքենաներից հրաժարվելը: Դրան զուգահեռ օրերս մամուլում հրապարակում եղավ, թե Հայաստանը շարունակում է «պադավատապետություն լինել»։ Դուք կո՞ղմ եք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասարապես նույն պայմաններով երթևեկեն:

-Անձամբ ինձ համար շատ ավելի հաճելի է սեփական մեքենայով երթևեկելը, երբ ես եմ տնօրինում իմ շարժը: Դա ավելի հաճելի ու ավելի հարմարավետ է: Բայց պետք է հասկանանք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, անկախ անձերից, ունեն յուրահատուկ աշխատանքային գրաֆիկ, ու մեքենայի կայանումը, ժամանակին տեղ հասնելը, մտավոր ծանրաբեռնվածությունը և այլ գործոններ իրապես խնդիրներ են ստեղծում: Կան պաշտոնյաներ, որոնց համար անհրաժեշտություն է ծառայողական մեքենան աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու առումով: Ես հասկանում եմ նաև ձեր հարցի ենթատեքստը, այո, մշակույթն ու մտայնությունը, որ նախկինում վարորդը դիտարկվել է որպես յուրահատուկ «ստատուս», պետք է կոտրենք:

-Ինչո՞ւ նախկինում, հիմա այդպես չի՞ ընկալվում:

-Եթե ընկալվում է, ապա պետք է արմատախիլ արվի, որովհետև դա ոչ մի բան չի նշանակում: Ծառայողական մեքենան ընդամենը աշխատանքն օպերատիվ կազմակերպելու ևս մեկ հնարավորություն է` տրամադրված Հայաստանի հարկատուի հաշվին:

Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031