Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ երկու բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումներում էլ բարձրացվել է ղարաբաղյան հարցը. «Ժամանակ»

Հուլիս 12,2019 10:50

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տարածած տեղեկությունը, թե հայկական ուժերը Չինարի և Մովսես գյուղերի դիրքերից կրակել են ադրբեջանական գյուղերի ուղղությամբ և վնասել գյուղտեխնիկա: Ադրբեջանական այդօրինակ կեղծ տեղեկությունները բոլորովին նորություն չեն, սակայն հետաքրքիր է դրանց հրապարակման, այսպես ասած, ֆոնային հանգամանքը: Այս անգամ Բաքուն՝ իբրև թե հայկական դիրքերից կրակի մասին տեղեկությունը տարածում է Բաքվում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ՆԱՏՕ միացյալ զորքերի հրամանատարի հանդիպման ֆոնին: ՌԴ և ՆԱՏՕ կամ ՌԴ-ԱՄՆ նման բարձրաստիճան զինվորականների հանդիպման հանգամանքը Բաքվում դարձյալ նոր չէ: Ադրբեջանում եղել են մի քանի այդպիսի հանդիպումներ նաև նախկինում: Թե ինչու են կողմերը հանդիպման վայր ընտրում Բաքուն, իհարկե, այլ հարց է և, անկասկած, կախված է թերևս մի շարք հանգամանքներից:

Այս անգամ հատկանշական է, որ թե՛ ՌԴ, թե՛ ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ավելի ուշ հանդիպել է նաև Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, իսկ ՌԴ ԶՈՒ շտաբի պետի հետ՝ նաև Ալիևը: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ երկու բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումներում էլ բարձրացվել է ղարաբաղյան հարցը: Թե ինչ կոնտեքստում է Բաքուն բարձրացնում հարցը, արդեն վաղուց է հայտնի: Միաժամանակ նկատելի է, որ արձագանքը, մեղմ ասած, պասիվ է եղել, որովհետև Բաքուն չի էլ կարողացել իրեն բնորոշ, այսպես ասած, ճոխ նենգափոխումներով ներկայացնել դիմացի կողմի արձագանքը և ներկայացրել է շատ զուսպ, ինչը նշանակում է, որ եղել է գրեթե զրո արձագանք: Մյուս կողմից, հենց դրա մասին է թերևս վկայում նաև այն, որ Ադրբեջանը տարածել է հայկական կողմից կրակոցի մասին կեղծ տեղեկությունը՝ ըստ երևույթին փորձելով այսպես ասած՝ կշիռ տալ իր հարցումներին:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031