Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է հայանպաստ օրենսդրական նախաձեռնություն. VOA

Հուլիս 12,2019 10:14

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսականններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):

Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031