Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ». armlur.am

Հուլիս 12,2019 00:27

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախարարության ներսում տիրող իրավիճակին, մասնավորապես այն տեղեկություններին, թե աշխատակիցներին արգելում են շփվել սոցիալական ցանցերում:

Աննա Նաղդալյանը մասնավորապես նշել է. «Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։ Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը: ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031