Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին են դիմել դատավորների ընտանիքի բակով անցնող կոյուղու հարցով

Հուլիս 12,2019 12:30

ՀՀ վարչապետին են դիմել Երեւանի 2-րդ Աղյուսագործների 84, 86, 88 տունը սեփականության իրավունքով տիրապետող, օգտագործող քսան բնակիչները:

Նրանց ստորագրություններով բաց նամակը երեկ տրամադրվել է նաեւ «Առավոտին»: Բնակիչները նշյալ տարածքը տիրապետում են անցյալ դարի 70-ականներից:

Բնակիչները տեղեկացնում են. «Մեր հարեւանությամբ Ռոստոմի 91 տանը բնակվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը, նրա որդին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը, եւ այլք: Նրանց տարածքով անհիշելի ժամանակներից անցնում է հիշյալ տարածքի բնակիչներիս կոյուղին: Այս պահի դրությամբ Ռոստոմի 91 տան բնակիչներն ամբողջական աղյուսներով, շինարարական աղբով, եւ այլնով, աշխատանքներ են կատարել, միտումնավոր խցափակել են կոյուղին, առկա չէ հնարավորություն կեղտաջրերը հեռացնելու համար, ստեղծվել է սանիտարահամաճարակային վտանգ: Դիմել ենք «Վեոլիաջրին», Կենտրոն թաղապետարանին, որի ներկայացուցչի հետ փորձել ենք մտնել նրանց բակը, սակայն նրանք նույնիսկ դարպասների դռները չեն բացել, ՄԻՊ-ին, ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնին»:

Բնակիչները խնդրում են վարչապետի անմիջական միջամտությունը եւ աջակցությունը խնդրի լուծման համար, քանի որ ըստ նրանց՝ վտանգված է իրենց թե առողջությունը, թե կյանքը: Ըստ նրանց՝ ինքնիրավչության հիմքով պատասխանատվության պետք է ենթարկել հիշյալ ապօրինության հեղինակներին:

Բնակիչներ

«Առավոտ» օրաթերթ, 

11.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031