Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ». Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 11,2019 23:33

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս՝ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք։

Հ.Գ. Կան դատավորներ ում ես քվե եմ տվել, եւ ուրեմն իրենց գործունեության մութ ու լուսավոր կողմերին առաջիկայում անդրադառնալն անհրաժեշտություն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031