Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է մարդու իրավունքների մասին Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը

Հուլիս 11,2019 23:13

Միայն ադրբեջանական հողերի ազատագրումն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների իրավունքների հարցի լուծման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով ՝ Սլովակիայում ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը  Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը ԵԱՀԿ տարածությունում մարդու իրավունքների մասին:

«Ինչու՞ հայ նախարարը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի իրավունքների մասին, չի խոսում այդ շրջանում իրենց տներում ապրող ադրբեջանական համայնքի իրավունքների խախտումների մասին: Իհարկե, մենք և ողջ միջազգային հանրությունը գիտի այդ հարցի պատասխանը: Մարդկանց մի խմբի իրավունքները չեն կարող ապահովվել մարդկանց մյուս խմբի իրավունքների հաշվին: Միայն օկուպացված տարածքների ազատագրումն ու ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների վերադարձն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երկու՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավունքների և խաղաղ գոյակցության համար»,- ասել է Աբդուլլաևան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031