Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ, որի սպանության մեջ մեղադրվում են քույրերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Մասնավորապես, աղբյուրը հայտնել է, որ գործը քննվում է խոշտանգումների, սեռական բնույթի բռնի գործողություների, սեռական բնույթի գործողությունների դրդելու հոդվածներով:
Հիշեցնենք, Խաչատուրյան քույրերը մեղադրվում են 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ