Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի էր ունենում դատավորների ընդհանուր ժողովը: Ժողովը պետք է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեր:
Քիչ առաջ ժողովն ավարտվել է, քվեարկության արդյունքում ԲԴԽ երկու անդամներ են ընտրվել Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը։
Մինչ այդ երդվել էր Նախշուն Տավարացյանը, որը ընտրվել էր 9 ամիս առաջ, ապա հրաժարվել ԲԴԽ անդամությունից:
Կարդացեք նաև
Ժողովում քննարկվել է նաեւ վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի դիմումը` երկրում սահմանադրական ճգնաժամի առկայության մասին: Դիմումը ժողովում ներկայացվել է, բայց միասնական դիրքորոշում չի ձեւավորվել, քանի որ ժողովն իրավասու չէ նման հարցերին գնահատական տալ: Դատավորներն ազատ են այս առիթով սեփական տեսակետները ներկայացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ