Ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով վերանայել քրեական գործերը:
Բողոքի ցույցի մասնակիցների թվում էին նաեւ ցմահ դատապարտյալներ Արթուր Քոչարյանի եւ Արթուր Մկրտչյանի հարազատները:
Բողոքի ցույցի մասնակիցներին աջակցելու էր եկել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նրա խոսքով, վերջերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով նախատեսվում է ցմահ դատապարտյալների ռեժիմի փոփոխություն՝ աստիճանական:
Ըստ նրա, ցմահ ազատազրկվածները պահանջում են նաեւ գործերի վերանայում. «Այդ աստիճանական փոփոխությունը սահուն չեն, կարող են կամայական լինել որոշումները, մեխանիզմներ չկան մշակված: Միշտ կա կամայական մոտեցում չինովնիկների կողմից: Պետք է նաեւ լսել ցմահ դատապարտյալներին»:
Կարդացեք նաև
Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ցույց էին անում նաեւ իրացման գոտու, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի բնակիչները՝ պահանջելով իրենց հասանելիք բնակարանները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ