Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը երեք որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Հուլիս 11,2019 18:50

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 11-ին բավարարել է Ադրբեջանի երեք քաղաքացիների բողոքը՝ կապված ազատ ընտրության իրավունքի խախտման հետ:

Իխթիյար Աբդալովը, Իբրահիմ Ահմեդզադեն և Տարիել Շիրինլին բողոք էին ներկայացրել ՄԻԵԴ առ այն, իր իրենց չի թույլատրվել մասնակցել 2010թ. խորհրդարանական ընտրություններին:

Տարածքային ընտրական հանձնաժողովները հրաժարվել էին նրանց գրանցել որպես թեկնածու՝ պատճառաբանելով որ նրանք իրենց օգտին բավականաչափ ստորագրություններ չեն հավաքել:

Նրանք այդ որոշումը վիճարկել էին դատարանում: Չնայած դատարանները բավարարել էին այդ բողոքը, բայց դատարանի որոշումն ընդունվել էր քվեարկությունից մի քանի օր առաջ, հետևաբար թեկնածուները չէին կարողացել մասնակցել քարոզարշավին: Նրանք պահանջել էին տեղափոխել ընտրությունների օրը շրջաններում, բայց դա չէր արվել:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է հայցվորներից յուրաքանչյուրին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 7500 եվրո, իսկ դատական ծախսերի համար՝ 2200-ական եվրո՝ Շիրինլիին և Ահմեդզադեին, 1400 եվրո՝ Աբդալովին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031