Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշուն Տավարացյանի հարցն այսօր հնարավոր է լուծում ստանա. Արսեն Մկրտչյան

Հուլիս 11,2019 17:12

«Իրավիճակն օրենքի ուժով մի փոքր անլուծելի է՝ կապված այն փաստի հետ, որ տիկին Նախշուն Տավարացյանը չի երդվել։ Փաստորեն մենք ունենք ընտրված բարձրագույն դատական խորհրդի անդամ, որը, սակայն, դեռեւս չի սկսել իրականացնել պաշտոնեական պարտականությունները, քանի որ նա դեռեւս չի երդվել։ Մյուս կողմից՝ մենք ունենք իրավիճակ, որ դեռեւս դադարեցված չեն այդ անդամի լիազորությունները, հետեւաբար իրավիճակը պետք է լուծում ունենա»,- այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը:

Արսեն Մկրտչյանը չբացառեց, որ Դատավորների ընդհանուր ժողովում այդ հարցն էլ լուծում ստանա:

Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ եղան, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031