Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ոսկանյան. «Տղաներին խորհուրդ եմ տվել չլարվել եւ խաղերից հաճույք ստանալ»

Հուլիս 11,2019 16:50

Եվրո 2019-ին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում լրատվամիջոցների ներկայությամբ տեխնիկական հնարքների եւ ստանդարտ վիճակների մշակման թեթեւ բաց մարզում անցկացրեց:

Մարզումից հետո հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանը, պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցերին, ասաց, որ տղաները պատրաստ են, քանի որ հունիսի 26-ից սկսված հավաքների ընթացքում անընդհատ շեշտվել է, որ մասնակցում են շատ պատասխանատու առաջնության եւ նրանց վրա մեծ պարտականություններ են դրված: «Մենք ընկերական երկու խաղ անցկացրինք Հայաստանի բարձրագույն խմբի ուժեղագույն թիմերի՝ «Ալաշկերտի», որն իմ կարծիքով ամենափորձառուների թիմն է եւ «Լոռիի» հետ, որտեղ հանդես են գալիս ուժեղ անհատական ֆուտբոլիստներ: Տղաները հոգեբանորեն պատրաստ էին եւ այդ խաղերում ցույց տվեցին, որ կարող են հավասարը հավասարի հետ պայքարել: Այս ամենը գալիս է ասելու, որ տղաներն ամեն ինչ անելու են հաղթանակի համար», ասաց մարզիչը եւ հավելեց, որ Իսպանիայի հետ մեկնարկային հանդիպումից առաջ ինքը ֆուտբոլիստներին խորհուրդ է տալիս չլարվել, զգալ ազատ եւ խաղերից հաճույք ստանալ. «Մենք բոլոր հանդիպումներում էլ խաղալու ենք միայն հաղթելու նպատակով եւ տղաները դրա համար ամեն ինչ անելու են: Շատ ենք աշխատել պաշտպանությունում եղած թերությունները վերացնելու եւ ֆիզպատրաստության ուղղությամբ»:

Հարցին, թե մրցաշարին հետեւելու են եվրոպական տարբեր ակումբների սկաուտներ՝ շանսեր կա՞ն, որ մեր ֆուտբոլիստներից ոմանք հայտնվեն եվրոպական ակումբներում, Արթուր Ոսկանյանը պատասխանեց. «Այո, կան: Ես տարիներ շարունակ ասում եմ, որ մենք ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ: Անուններ հիմա չեմ տա, բայց մեր շատ ֆուտբոլիստներ հանգիստ կարող են խաղալ արտասահմանյան ակումբներում»,-եզրափակեց մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031