Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է:
Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա մարտին Երևանում: Իմ լեհ գործընկերների հետ հարաբերությունները պահպանվում են առ այօսր:
Ուստի մի զարմացեք, այս խորհրդարանը միջազգային հարթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել:
Լուսանկարը՝ 19.03.2018:
Կարդացեք նաև
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
https://www.facebook.com/photo.php?fbid=10218672691506581&set=a.2050363016830&type=3&theater