Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է արտաքսել երկրում անօրինական ապրող հայերին. ermenihaber

Հուլիս 11,2019 15:35

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանը առաջարկել է «Թուրքիայում անօրինական ապրող հայերին» արտաքսել:

Օզքարաասլանի՝ սոցցանցերում տարածած գրառումը քննարկման թեմա է դարձել:

«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ Սալոնիկի դյոնմեները (կրոնափոխներ, հավատուրացներ) ծագումով հրեա կրոնական քարոզիչ Սաբեթայ Զևիի հետևորդներն էին, որոնք հրապարակայնորեն հրաժարվել էին հուդայականությունից և ընդունել իսլամ:

Դյոնմե համայնքի ավանդույթների համաձայն՝ Զևին դիմել է այդ քայլին հրեաների հանդեպ հետագա հալածանքները կասեցնելու նպատակով:

Ermenihaber/Kocaeligazetesi.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031