Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գոյունյանի նշանակումով ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում

Հուլիս 11,2019 15:24

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության պետ նշանակված 51-ամյա Արթուր Գոյունյանը համակարգում նոր մարդ է։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, արդարադատության 3-րդ դասի խորհրդական է, գեներալ-մայոր։

Վերջինս եղել է դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռհանցագործություններ գործով վարչության պետ։ Աշխատել է նաեւ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշենի վարչական շրջանի քննչական վարչության պետ։

Նրա նշանակումով ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, մինչեւ նոր պետի նշանակումը, ՔԿԾ-ի նախկին պետ Արտյոմ Մխոյանի որոշումներով քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժնի պետերի փոփոխություն է կատարվել, մասնավորապես «Արմավիր», «Վանաձոր», «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժինները նոր պետեր ունեն:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031