Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու վիզաների ազատականացման հարցում». Արման Բաբաջանյան

Հուլիս 11,2019 14:40

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Լեհաստան կատարած այցի մասին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը շատ հիասթափված էր: Ըստ նրա, լեհերի հետ պատշաճ աշխատանք չի տարվել ոչ արտգործնախարարության, դեսպանների, ոչ էլ խորհրդարանականների մակարդակով. «Վիզաների ազատականացման հարցում պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում, որովհետեւ շատ կոնկրետ հարցադրումներ ունեն ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր հանձնառությունների վերաբերյալ»:

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն ասաց, որ ամեն դեպքում մի լավ ուղերձ կար, որ ՀՀ-ում վիզաների ազատականացման գործընթացը չպետք է կապվի այլ երկրներում ունեցած փորձի հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն, վիզաների ազատականացմանը լեհերը խոչընդոտելո՞ւ են՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ չի ազատականացվի, բայց առնվազն 2020-ի մասով հույսներս կտրենք: Կան խնդիրներ, որոնք ես այս պահին չեմ կարող բարձրաձայնել, դա մեր անվտանգությանն է առնչվում: Լայն շրջանակ կա անկեղծ խոսակցության՝ հասկանալու, թե այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, որքանով կարող են կարգի բերել արտաքին քաղաքական մասը՝ ԵՄ-ի եւ ԵՄ առանձին երկրների հետ համագործակցության հարցում: Խնդիրներ կան, չպետք է հապաղել, կարող ենք հասնել հաջողության, եթե աշխատանք տարվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031