Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Հուլիս 11,2019 14:32

Վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:

Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել:

Քննարկման շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը:

Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:

Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:

Հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն արդեն ստանում են բարձրացված աշխատավարձերը:

Հաջորդ՝ ավելի կարևոր խնդիր քննարկվեց երեկ, պարոն Խաչատրյան, երեկ Դուք ներկա չէիք: Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Ինչպես կառավարության և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով:

Որպես այդ գործողությունների հերթական հանգրվան՝ Վիետնամ և Սինգապուր այցի շրջանակում էլ քննարկումներ ունեցել ենք: Այս պահին, կարծում եմ, պետք է ստեղծենք աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին:

Խոսքն առանձնահատուկ այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք:

Պայմանավորվենք, որ դուք այս ընկերությունների հետ աշխատանքները, քայլերը կսկսեք, և մենք մինչև օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ կունենանք աշխատանքային հանդիպում և քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն անելու՝ վերամշակող արդյունաբերությանն աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նկատի ունեմ մինչև օգոստոսի 20-ը դուք աշխատանքային կարգով քննարկումներ ունեցեք: Մինչև հիմա դրանք եղել են տարբեր ֆորմատներում, կան առաջարկներ, որոնց հետ կապված մեր վերաբերմունքը մինչև սեպտեմբեր պետք է հստակեցնենք:

Պայմանավորվենք, որ կհանդիպենք և կամփոփենք առաջարկները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031