Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գեներալի կարծիքով՝ Հայաստանը կարող է օդային հարված հասցնել Թուրքիային. ermenihaber

Հուլիս 11,2019 14:12

Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ո՞ւմից մեզ կպաշտպանեն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը» վերտառությամբ։

Բնեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։

Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն  ռադարներով։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու՝ հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել  թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։

Վերջինս անդրադառնալով այդ հարցին նշել է.

«Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի, իսրայելական օդուժի կողմից և բալիստիկ հրթիռների միջոցով։ Կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք իմանա, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար»։

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի Stinger-տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8 կմ հեռավորության վրա։

«Կան իհարկե համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմա-ծովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ որոշ ինքնաթիռներ կարող են առանց Իսրայելի սահմանները հատելու կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,-հավելել է պաշտոնաթող բանակի գեներալը։

Ermenihaber,
Milliet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031