Մեր վիճակագիրները վստահ են, որ 2017թ. ՌԴ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 730 մլն 489.2 հազար, կամ 1 մլրդ 826 մլն 28.2 հազար դոլար։ Վիճակագիրներն իսկապես երկու տվյալ են հրապարակում։ Դա մեթոդական տարբերության հետևանք է, որ պարզ ընթերցողին դժվար թե հետաքրքրի։
Փոխարենը՝ շատ հետաքրքիր կլինի համադրել մեր Վիճկոմի տվյալները ռուսաստանյան տվյալների հետ։ Այնտեղ մեկ թիվ է՝ 1 մլրդ 746 մլն 617.9 հազար դոլար։ Ընդ որում, չեն համընկնում ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման թվերը։ Ռուս վիճակագիրները կարծում են, որ Հայաստանից արտահանվել է 514 մլն 710.1 հազար դոլարի ապրանք։ Իսկ մերոնք վստահ են, որ արտահանվել է 557 մլն 256.2 հազար դոլարի։ Որպեսզի տարակարծություն չլինի, նշենք՝ երկու կողմն էլ գրում են, որ հաշվարկն արված է ԱՄՆ դոլարով։ Հիմա դիտարկենք 2018թ. տվյալները։ Մերոնք էլի երկու թիվ են հրապարակում։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը կազմել է կամ 1 մլրդ 925 մլն 665.7 հազար դոլար, կամ էլ 2 մլրդ 62 մլն 455.5 հազար դոլար։ Տարբերության պատճառն այն է, որ մեր վիճակագիրները ներմուծումը հաշվառում են մեկ անգամ՝ ըստ ապրանքն «արտահանող երկրի», զուգահեռ տվյալներ տալով՝ ըստ ապրանքի «ծագման երկրի»։
Բայց թողնենք այս մանրամասները։ Ռուս վիճակագիրների տվյալներով՝ մեր երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 968 մլն 427.2 հազար դոլար։ Անցած տարի ըստ ՌԴ տվյալների՝ Հայաստանից ներմուծվել է մոտ 627 հազար դոլարի ապրանք։ Իսկ մերոնց տվյալներն այլ են՝ մոտ 666 մլն դոլար։ Ա՛յ այսպիսի մանր-մունր տարբերություններ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում