Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել պատգամավորներին սեռական եւ վերարտադրողականության հարցերով». Հակաբեղմնավորիչների հարցը՝ ԱԺ-ում

Հուլիս 11,2019 13:25

Այսօր ԱԺ-ում «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի ներկայացում» թեմայով քննարկում էր կազմակերպվել` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն ասաց, որ պետք է մշակել նորարարական ծրագրեր՝ վերարտադրողական առողջության համար: Նա ասաց, որ այսօր խոսելու են հակաբեղմնավորիչներից, որը վերաբերում է վերարտադրողականության վերաբերյալ գիտելիքների զարգացմանը:

«Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» գլխավոր քարտուղարն իր խոսքում նշեց. «Կոնսենսուսային փաստաթուղթ ունենք մենք, որը ստորագրել են 150 պատգամավորներ մոտ 150 պետություններից: Ես ցանկանում եմ Հայաստանի պատգամավորներին կոչ անել, որ համաշխարհային կոնսենսուսի փաստաթուղթը ընթերցեն ու փորձեն ստորագրություն ավելացնել: Մենք բացի խորհրդարանական միջոցառումներից, նաեւ փորձում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել պատգամավորներին սեռական եւ վերարտադրողականության հարցերով: Մարինա Դավիդաշվիլին կներկայացնի այստեղ, թե ինչպես կարելի է բարելավել հակաբեղմնավորիչ ծառայությունների հասանելիությունը ողջ Եվրոպայում: Հակաբեղմնավորում ասելով՝ մենք հասկանում ենք որպես գործիք կանանց եւ զույգերի համար, որպեսզի իրենք կարողանան պլանավորել, թե երբ են ընտանիք կազմելու կյանքի ընթացքում: Երրորդ ոլորտը մեր աշխատանքի հետազոտությունն է: Մենք կատարում ենք ազգային հետազոտություններ, կներկայացվի ձեզ հակաբեղմնավորման ատլասը 45 երկրների: Մենք փորձագիտական կարողություններ ունենք, որոնք ներառում են հակագենդեր եւ հակականանց շարժումները: Հայաստանում մենք կբացատրենք, թե ինչպես կարելի է ավելի լավ հասկանալ այս շարժումների զարգացումը ազգային մակարդակում»:

Եվրոպական պառլամենտական ֆորումի քաղաքական հարցերով աշխատակիցը՝ Մարինա Դավիդաշվիլին ասաց, որ հակաբեղմնավորիչների հարցով Արեւելյան Եվրոպայում ավելի վատ են ցուցանիշները, տարբեր առասպելներ կան այստեղ հակաբեղմնավորման հետ կապված: «Հակաբեղմնավորիչների ատլասի» առաջատարները 7 պետություններ են, այդ թվում՝ Անգլիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Լեհաստանը այլ կատեգորիա է անցել անցյալ տարի, քանի որ դադարեցրել է առանց դեղատոմսի հակաբեղմնավորիչների տրամադրումը: Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք այս հարցում միջին դիրքերում են. «Կոնկրետ Հայաստանի պարագայում 15 չափանիշներով ենք գնահատում՝ փոխհատուցում կամ պետպատվերով հակաբեղմնավորիչների տրամադրում չկա, խոցելի խմբերի դեպքում կա պետպատվեր կամ փոխհատուցում, բացասական գնահատական եք ստացել այն, որ երեխաներին հակաբեղմնավորիչ տալիս պետք է երրորդ անձի՝ ծնողների թույլտվությունը, արտակարգ իրավիճակներում հակաբեղմնավորիչ տալն առանց դեղատոմսի է: Առցանց տեղեկատվության մասին՝ կա կայք կառավարության, որը առողջապահության նախարարության կողմից է տրամադրվում, սակայն հակաբեղմնավորիչների թիվը ընդամենը 5 է, լավ կայքերում այդ թիվը 15-ի մոտ է»:

Դավիդաշվիլին ասաց, որ Եվրոպայում ամենաշատ օգտագործվող հակաբեղմնավորիչը հաբն է, բայց այն հուսալի չէ, եթե ընթացքում խնդիրներ ես ունենում. «Առաջարկում ենք, օրինակ, ներարկումներ, ներդրվող սարքեր օգտագործել, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունենք: Լավ կլիներ, որ առողջապահության նախարարությունը տրամադրեր: Եթե, օրինակ, կինը ուսանողուհի է եւ չի ուզում երեխա ունենալ, լավ կլիներ, որ երկարաժամկետ ներգործության հակաբեղմնավորիչ ունենար: Կանանց նախընտրած մեթոդները եւ պետության կողմից ֆինանսավորվող գերակայությունները տարբերվում են իրարից»:

Դավիդաշվիլին ասաց, որ այն երկրները, որտեղ հակաբեղմնավորիչներն ավելի հասանելի են, այդ երկրներում նաեւ ծնելիությունն է բարձր, այնպես չի, որ հակաբեղմնավորիչ տրամադրես, ուրեմն ծնելիությունը կիջնի, դա առասպել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031