Լրահոս
Օրվա լրահոսը

 Վերջին մեկ տարվա կտրվածքով նվազել են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները. «Փաստ»

Հուլիս 11,2019 13:13

Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները: Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 2,5%, թեպետ մայիսի նկատմամբ 1,9 տոկոս գնանկում կա: Խոսելով ընդհանուր տնտեսական իրավիճակից, վերոնշյալ ցուցանիշներից ու այն հանգամանքից, որ զուգահեռ գնաճի՝ միջին աշխատավարձի 6,5 տոկոս աճ կա՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց.

«Լավ է, որ աշխատավարձի միջին մակարդակը ավելի մեծ չափով է աճել, քան գների մակարդակը: Սա նշանակում է, որ աշխատող մարդկանց համար էական սոցիալական խնդիր չի առաջանա: Բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել գործազրկության խնդիրները: Գործազուրկ մարդկանց համար պարենային ապրանքներն ավելի են թանկանում, ինչը, բնականաբար, իրենց համար հավել յալ խնդիրներ է առաջացնելու: Բացի այդ, եթե նայենք աշխատող մարդկանց կտրվածքով, ապա աշխատավարձի աճը ավելի տրամաբանական է համադրել ոչ թե միջինացված գների մակարդակի հետ, այլ հենց սպառողական՝ պարենային ապրանքների գների թանկացման հետ: Միայն այդ դեպքում կարող ենք եզրակացնել, թե իրենց վրա հավել յալ ծախսային ճնշում առաջանո՞ւմ է, թե՞ ոչ»:

Կառլեն Խաչատրյանն, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականությունը բավականին իներցիոն է գնահատում. «Ինչ-որ իմաստով նաև տրամաբանական է, որ մենք կարճ ժամանակահատվածում չենք կարողանում շոշափելի արդյունքներ արձանագրել, և դրանք տեսանելի չեն ո՛չ վիճակագրական ցուցանիշներից, ո՛չ մեր կենսակերպից, ո՛չ էլ մասնավոր դիտարկումներից:

Վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ էական փոփոխություն չի նկատվում: Ավելին՝ առանձին ցուցանիշների մասով ավելի ծանր պատկեր ունենք. նվազում են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները: Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի ցածր է: Սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում տնտեսության մեջ առկա միտումներն այդքան էլ դրական չեն»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

 Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031