Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կանխվեն անցանկալի հղիությունները». ԱԺ-ում քննարկում է՝ հակաբեղմնավորիչների թեմայով

Հուլիս 11,2019 12:45

Արփինե Դավոյանի խոսքով՝ «Յուրաքանչյուր խորհրդարանական պետք է իր ներդրումն ունենա դրանց զարգացման եւ ամրապնդման համար: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար տղամարդկանց եւ կանանց հավասարության գաղափարի վրա հիմնված համընդհանուր հասանելիությունը դեպի առողջապահական ծառայություններ՝ ներառելով այն ծառայությունները, որոնք վերաբերում են ընտանիքի պլանավորմանը եւ սեռական առողջությանը»:

Այսօր ԱԺ-ում «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի ներկայացում» թեմայով քննարկում էր կազմակերպվել: Այն նախաձեռնել էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ասաց, որ «Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչներին են հյուրընկալել, իսկ ֆորումը այն հարթակն է, որտեղ քննարկվում են գենդերային հավասարության, կանանց դերի հզորացման, ընտանիքի, բնակչության կրթության եւ զարգացման վերաբերյալ հարցերը:

Դավոյանի խոսով՝ «Դրանք առողջ հասարակություն ունենալու կարեւորագույն բաղադրիչներից են: Յուրաքանչյուր խորհրդարանական պետք է իր ներդրումն ունենա դրանց զարգացման եւ ամրապնդման համար: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար տղամարդկանց եւ կանանց հավասարության գաղափարի վրա հիմնված համընդհանուր հասանելիությունը դեպի առողջապահական ծառայություններ՝ ներառելով այն ծառայությունները, որոնք վերաբերում են ընտանիքի պլանավորմանը եւ սեռական առողջությանը: Կանայք կարող են ընդունել խտրականությունից, բռնությունից զերծ վերարտադրողականությանը վերաբերող որոշումներ»:

Նա ասաց, որ վերարտադրողականության մասին ծառայություններն ու տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն բոլորին, պետք է կանխվեն անցանկալի հղիությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031