Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքից՝ համանուն կառամատույցից, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին գնացքը ցանկացողներին կհասցնի մինչև Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղ: Իհարկե, սա անվտանգ և հարմարավետ փոխադրամիջոց է, հատկապես հանգստի մեկնողների համար:
Չենք սխալվի, եթե նշենք, որ քաղաքների՝ Հրազդանի, Աբովյանի և այլն, կառամատույցները բավական բարվոք վիճակում են, մինչդեռ նույնը չես կարող ասել գյուղերի՝ Սոլակի և Ծաղկունքի մասին:
Սարսափելի, քարուքանդ վիճակում են գտնվում որպես կանգառ ծառայող հատվածները, ամբողջությամբ կորած են աղբի մեջ, բացակայում են նստարանները: Այս կառամատույցները վերջին անգամ, երևի թե, վերանորոգվել են ԽՍՀՄ տարիներին: Ի դեպ, երբ նյութը պատրաստում էինք հրապարակման, սոցիալական ցանցի օգտատերերը սկսեցին լուսանկարներ հրապարակել Երևանից Գյումրի ուղևորվող էլեկտրագնացքից:
Կադրերը, մեղմ ասած, հաճելիներից չէին՝ սարսափելի կեղտոտ պատուհաններ, մի քանի անգամ ավելի կեղտոտ զուգարանակոնք, որից օգտվել ուղղակի չես ցանկանա, գուցե նաև չկարողանաս՝ տեխնիկական պատճառներով:
Կարդացեք նաև
Առկա խնդիրների վերաբերյալ ճշտումներ կատարելու համար «Փաստը» դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձելանին:
Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ