Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրականում միշտ էլ ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսն է հաղորդակից եղել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ակտիվություն ցուցաբերել. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2019 12:39

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել Հայաստանում անցկացված վերջին հասարակական հարցումների արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 12 տոկոսը։ 5 տոկոսով 3-րդ տեղում նախկին իշխող ուժն է՝ Հանրապետականը։ Խորհրդարանական 3-րդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» դուրս է մնացել եռյակից։

Կազմակերպության անցկացված հարցումների համաձայն՝ հարցվածների ավելի քան 60%-ն ուզում է, որ ՀՀ կառավարությունը արագ իրականացնի քաղաքական ու տնտեսական ռեֆորմներ։ Այսինքն՝ մեծամասնությունը շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ նրանից ռեֆորմների օպերատիվություն է պահանջում։

Իհարկե, կասվի, թե ինչ վստահության մասին է խոսքը, եթե հարցվածների ընդամենը 60 տոկոսն է կառավարությունից կոնկրետ ակնկալիքներ շարադրում։ Բայց այստեղ ամենեւին զարմանալու կարիք չկա, որովհետեւ իրականում միշտ էլ ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսն է հաղորդակից եղել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ակտիվություն ցուցաբերել կամ քաղաքացիական կեցվածքով աչքի ընկել։ 40-50 տոկոսը մշտապես եղել է դիտորդի դերում։

Նույնիսկ ամենաակտիվ ընտրական գործընթացների ժամանակ ընտրությունների մասնակցության տոկոսը բարձր չի եղել մեր երկրում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031