Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը ողբերգական ավտովթարի մասին. կարգազանց վարորդներին երթևեկությունից պետք է հեռացնել

Հուլիս 11,2019 12:25

«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին, ընդհանրապես, երթևեկությունից հեռացնելն է»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետության մի քանի վայրերում և, մասնավորապես Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է ընդհանրապես երթևեկությունից հեռացվեն. «Նախագիծն Ազգային ժողովում է և մենք պետք է ԱԺ-ի հետ քննարկենք որքան հնարավոր է՝ այն շուտ ընդունենք։ Այս հարցով կառավարությունը և ոստիկանությունը հասարակական կազմակերպությունների հետ պետք է սերտորեն համագործակցեն»։

Վարչապետը՝ դիմելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ասաց, որ հատկապես հիմա ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի, եռակի հսկողություն։

Փաշինյանն ասաց, որ 2018-2019 թվականներին ՀՀ-ում ավտոմեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել. «Մեծ ծավալի ներկրումները շարունակվում են և, դա իր հետ բերում է մարտահրավերներ, դրանց արձագանքը պետք է լինի այն, որ ոստիկանությունը ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի` կարգազանց վարորդների նկատմամբ։ Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այստեղ որևէ հանդուրժողականություն պետք չէ ցուցաբերել»։

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նայեցի տեսագրութիւնը: Փաշինեանի ու Օսիպեանի ելոյթներից այնպիսի տպաւորութիւն էր, որ խնդիրը չեն պատկերացնում, ուր մնաց լուծում գտնեն:
    Հետաքրքիր առաջարկ էր ապահովագրութեան պահը, Ֆինլանդիայի օրինակով քաղաքային երթեւեկութեան բեռնաթափումը (որը Փաշինեանը հեգնեց՝ թէ իբր պա՜րզ է էլի) ու իհարկէ Արսէն Թորոսեանը, որ նոյնիսկ դրա մասնագէտն էլ չի:

    Ընդհանրապէս Թորոսեանն այս կառավարութեան ամենատրամաբանուած ու խելացի մտածող մարդն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031