Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրամատակարարումը վերականգնված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում

Հուլիս 11,2019 12:12

Այսօր վաղ առավոտյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում արդեն վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը:

Ինչպես տեղեկացրեց ընկերության Տեխնիկական տնօրինության Կարգավարական Խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, երեկ այստեղ աշխատել են լարված ռեժիմով:

Նախ, միջոցներ են ձեռնարկվել ինքնահոս եղանակով աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման միջոցով մեղմելու ջրի անբավարարությունը բացառապես պոմպերով սնուցվող բնակավայրերում և տարածքներում, իսկ 19.00-ից, երբ վերականգնվել է էներգամատակարարումը, կարգավարները առցանց ռեժիմով, համակարգում ամենուր տեղադրված սարքերի օգնությամբ նորից հերթականությամբ միացրել են պոմպերը, խողովակաշարերով ջուր մղել բնակավայրեր, քայլ առ քայլ ավելացնելով ջրի քանակն ու ճնշումը բաշխիչ ցանցում:

«Վեոլիա Ջուր»,
հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031